ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ և ԶԻՆԱԹԱՓՈՒՄԸ

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։
«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի կազմավորումների զինաթափման շուրջ», - ասվում է հաղորդագրությունում։
Դրանում նաև ընդգծվում է՝ Բրյուսելում կայացած այս բանակցությունները գնահատվել են որպես վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։


Читайте также

Оставить комментарий