ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԱՐԿ ԼԻԲԻԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հաստատել է նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածուին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում՝ ճանապարհ բացելով առաջիկա օրերին Սենատի ամբողջական կազմի կողմից նրա հավանական հաստատման համար։
Լսումների ժամանակ պրոֆեսիոնալ դիվանագետ Մարկ Լիբիին հարցեր են ուղղվել Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և Վաշինգտոնի ու Բաքվի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին:
Լիբին ասել է, որ հաստատման դեպքում կաջակցի Վաշինգտոնի ջանքերին՝ հայ-ադրբեջանական արդար և կայուն խաղաղության համաձայնագրի խթանման ուղղությամբ: «Այս ողբերգական հակամարտությունը ցավի և անվստահության դառը ժառանգություն է թողել»,- հայտարարել է դիվանագետը:
Սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ըստ Լիբիի, «միայն առաջին քայլն է»։ «Հաստատման դեպքում ես կգլխավորեմ Բաքվում դեսպանության միջգերատեսչական խումբը՝ հնարավոր կարգավորման իրականացմանն աջակցելու համար»,- ասել է նա:
«Ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային, էներգետիկ, ծովային անվտանգության ոլորտներում գործակցության սերտացումը բխում է ԱՄՆ ազգային շահերից, և ես կկրկնապատկեմ այդ ուղղությամբ իրականացվող ջանքերը»,- նշել է Լիբին: