ՈՒՄ ԿԿԱՆՉԵՆ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ. ՑԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Եվ, ահա հանձնաժողովը այս օրերին քննարկում է, թե վարչապետից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով: Մասնավորապես, քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արայիկ Հարությունյանին։ Թե ինչպես նա պետք է գա Ղարաբաղից Երևան, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները:
Այնուհետև ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել: Ի դեպ, երեկ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։