ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍԵՎՈՐԻ՝ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ԱՄՐԱԳՐԻ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրա համար Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորի:
Այդ մասին Ալիևն ասել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
«Կա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկար: Դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Նրա խոսքով, «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի այն, ինչ արդեն հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:


Читайте также

Оставить комментарий