ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԻԼՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԵԼ

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել ու ջանքեր գործադրել խաղաղության համար։ Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ, համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։
«Հեռանկարներ միշտ կան, ու միշտ պետք է ձգտել դրան»,- ասել է Մանիլովը։
Նա նշել է, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունը նույնպես մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որն տեղի է ունեցել Բաքվում։
«Հուսով եմ, որ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,- հավելել է նա։


Читайте также

Оставить комментарий