ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ՝ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ»

Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։
Նշվում է, որ չնայած այն տառապանքներին, զրկանքներին ու ավերածություններին, որոնց ենթարկել է ադրբեջանական ժողովուրդը երկար տարիների ընթացքում, Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։
Նախարարը պատմել է՝ խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության ապահովման, խաղաղության օրակարգն առաջ մղելու, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունների և իրական հեռանկարների մասին։