ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ
Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն միևնույն ժամանակ կարևոր է համարել, որ կողմերը խուսափեն խաղաղության գործընթացը վնասող հայտարարություններից։
«Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը», - հայտարարում է Փիթեր Ստանոն։
«Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը», - հայտարարում է Փիթեր Ստանոն։