ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՉԻ ՄՆԱՑԵԼ ՈՉ ՄԻ ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏ
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ, մայիսի 28-ին Լաչինում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, «եթե Հայաստանը կրկին չխաբի և կրկին չփոխի իր դիրքորոշումը:
«Եթե ստորագրվի, շատ լավ է, եթե չստորագրվի, ամեն դեպքում՝ ադրբեջանական պետությունն այդ պատճառով չի բախվի որևէ խնդրի, որովհետև հենց մե՛նք ենք ուժեղ կողմը, մե՛ր դիրքորոշումն է ուժեղ բանակցությունների սեղանի շուրջ, մե՛նք ուժեղ դիրքեր ունենք սահմանին», - նշել է Ալիևը:
«Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ և անվտանգության պայմաններում», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը: