ԱՄՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՑԱՆԿՈՒՄ ԿԱ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ MEDISAR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել յոթ տասնյակ ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ հայաստանյան Medisar ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցում են Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը:
Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 2001 թվականին ստեղծված Medisar ՍՊԸ-ն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների խոշոր ներմուծողներից է Հայաստանում:
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը:


Читайте также

Оставить комментарий