Սերգեյ Մարկով. Հայկական լոբբին ԱՄՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, սակայն դրանք չեն լինելու
ԱՄՆ-ի հայկական լոբբին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախաձեռնելու որոշում է ընդունել։ Դրա պատճառը, ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Հայ դատի հանձնախմբի» Ամերիկայի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանին՝ բազմաթիվ են։
Ռուսաստանի հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը նշել է, որ ԱՄՆ-ը անշուշտ հզոր, մեծ գերպետություն է. «Միացյալ Նահանգները գերիշխում են գլոբալ ֆինանսներում, տեխնոլոգիաներում, ցանցերում։ Այնպես, որ ԱՄՆ-ից կախվածություն ունեն բոլոր երկրները։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանի դեմ ոչ մի պատժամիջոց չի լինի ։
Սերգեյ Մարկովի կարծիքով, «Հայ դատի հանձնախմբի» նախաձեռնությունը՝ դա կազմակերպված և բավականին լավ էշելոնավորված հայկական լոբբի հետ կապված որոշ ամերիկացիների ջանքերն են։ Սակայն ոչ մի իրական լուրջ բան տեղի չի ունենա։ Բավական է ասել, որ պատժամիջոցների մասին որոշումը անցնում է բազմաթիվ փուլերի միջով։ Սենատ, Պետդեպարտամենտ և այլն։ Պատկերացնել, որ նրանք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կընդունեն՝ գործնականորեն անհնար է»։
—Ավելի վաղ, ԱՄՆ-ում ընդունվել է հայամետ կոնգրեսմեններից մեկի՝ Բրեդ Շերմանի ուղղումը, որի համաձայն արգելվում է Ադրբեջանին վաճառել ամերիկյան սպառազինություն, որոնք կարող են ուժեղացնել երկրի ՀՕՊ-ի միջոցները։ Սակայն Ադրբեջանը, առանց այդ էլ չէր գնում այդ զենքերը։
—Գիտեք, կա այսպիսի մի պահ՝ ԱՄՆ-ը ավելի ու ավելի շատ է իր քաղաքականության մեջ օգտագործում պատժամիջոցների գործիքը։ Տեղին, և անտեղի ...
—Այսինքն ընդունում են անիմաստ, չգործող ուղղումներ...
—Ասել այն մասին, որ բոլոր պատժամիջոցները չեն գործում, լիովին սխալ կլիներ։ Հարցը նրանում է, թե ինչպիսի օգուտ կլինի դրանից։ Նորից վերադառնանք հայ լոբբիստներին։ Նրանք որոշակի ուժ են ներկայացնում ԱՄՆ-ում, բայց այնուամենայնիվ չի կարելի նրանց գերազդեցիկ անվանել։ Նրանք առաջարկում են ինչ որ ուղղումներ, ինչը ցուցադրում է «ամերիկյան նշաձողի» նվազում։
—«Հայ դատի հանձնախմբին» դուր չի գալիս, որ Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին։ Սակայն կա Մինսկի ձևաչափ, որին մասնակցում է ԱՄՆ-ը...
—Նրանք ինքները չեն հասկանում, թե ինչ են անում։ Հայաստանի ղեկավարությունը ինչ որ բան ասում է, իսկ նրանք կրկնում են։ Սակայն դա նույնիսկ ԱՄՆ-ի դիրքորոշումը չէ, դա Նահանգների ներսում նեղ շրջանակի կարծիքն է։