EU REPORTER. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅԱՆ

EU Reporter կայքը հրապարակել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ուիլսոնի՝ ՝ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների վերաբերյալ հոդվածը։
«Հարավային Կովկասում տեղի ունեցած երեք առանձին, առաջին հայացքից կապ չունեցող իրադարձությունները ապացուցեցին, որ Հայաստանը չի կարող խաղաղ գոյակցել իր հարևանների հետ։ Նախ՝ հերթական ռազմական էսկալացիա Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում վերջինս կիրառել է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Երկրորդը՝ ադրբեջանական դրոշի այրումը Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը։ Երրորդը, Հայաստանը հերթական անգամ բռնվել է նրանում, որ օգնում է Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները։
Երեք իրադարձություն, որոնցից յուրաքանչյուրն ինքնին չափազանց աղաղակող է, վկայում են Հայաստանի անմխիթար վիճակի մասին, որը վտանգավոր է թե՛ հարևանների, թե՛ բուն հայկական պետության ու Եվրոպայի համար»,- գրել է ամերիկացի լրագրողը։
Ապրիլի 11-ին հայկական ռազմական ստորաբաժանումները առաջին անգամ կիրառել են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական բանակի դիրքերը գրոհելու համար։ Ըստ ամենայնի, նույն անօդաչու սարքերը ռուսներն օգտագործել են Ուկրաինայում։
Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում. «Ես չեմ պնդում, բայց տրամաբանական եզրակացություններ եմ անում»։ Եթե պետության ղեկավարն իրոք եկել է այն եզրակացության, որ բանակն իրեն ենթակա չէ, դա պետք է հանգեցնի հրամանատարների անհապաղ հեռացմանը, քանի որ պետությունը չի կարող հանդուրժել ուրիշին ենթակա բանակի առկայությունը։ Երրորդը՝ Փաշինյանը փաստացի խոսում է Հայաստանի կողմից ինքնիշխանության կորստի մասին։
Սա, թերևս, զարմանալի չէ։ Երկար տարիներ Հայաստանի իշխանությունները իրենց ինքնիշխանությունը «զիջում են» Ռուսաստանին, Իրանին, ղարաբաղցի հայերի դաշտային հրամանատարներին, Ֆրանսիային, ԵՄ պատվիրակությանը, հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, կասկածելի անցյալով փախած օլիգարխներին։
Ինչպե՞ս պետք է Արևմուտքը վերաբերվի ռուս և իրանցի հովանավորների ձեռքում խամաճիկ դարձած Հայաստանին։ Ստեղծված իրավիճակում այս երկիրը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Արևմուտքը պետք է դադարի տարածաշրջանում հակամարտությունը դիտել որպես բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իրականում սա հակամարտություն է ռուս-իրանական խամաճիկի և մի երկրի միջև, որից կախված է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Ժամանակն է, որպեսզի Եվրոպան ընտրություն կատարի»,- գրել է ամերիկացի լրագրողը։


Читайте также

Оставить комментарий