ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՌՎԻ ԵՆ ԲՌՆՎԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Մինչև Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երևի չհանգստանա: Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«British Petroleum-ը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Զանգեզուրի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։
Հաշվի առնենք նաև այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաև 100 միլիոն ռազմական ոլորտում:
Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաև 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում», - գրել է Դանիելյանը։