ԴՄԻՏՐԻ ՍՈԼՈՆՆԻԿՈՎ. ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԵԿՏՈՐ ԴԱՌՆԱԼ

Երևանը կարող է անկայունության նոր վեկտոր դառնալ, «Հանրային լրատվական ծառայությանը» տված հարցազրույցում ասել է Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։ Նրա խոսքով, այն էլիտաները, ովքեր ցանկանում են սկսել «գլոբալ փլուզման» գործընթացը, կարող են Հարավային Կովկասում ճգնաժամ կազմակերպել ուկրաինական սցենարով։
Փորձագետը Հարավային Կովկասում հակամարտությունը բեմականացված է անվանել։
«Այս խաղը՝ նախ հանրահավաքներ, հետո Նիկոլ Փաշինյանը խախտում է արդեն կնքված համաձայնագիրը, նպատակ է հետապնդում մամուլում ցույց տալ ՀԱՊԿ-ի անարդյունավետությունը, անարդյունավետության պատկեր ստեղծել։ Իրավիճակը նման է ուկրաինական սցենարին՝ մարդկանց հանել փողոց, հրաժարվել որոշումներոց, որոնք ղեկավարությունը կայացնում է փողոցի ճնշման ներքո»,- նշել է փորձագետը։
Եթե խնդիր դրվի Հայաստանը պոկել ԵԱՏՄ-ից և Ռուսաստանի հետ գործընկերությունից, պարզաբանել է Սոլոննիկովը, դա տեղի կունենա։ «Կարևոր է, որ վաղը Հայաստանը չդառնա այսօրվա Ուկրաինան»։


Читайте также

Оставить комментарий