ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆԸ

Ռազմական հանցագործությունների համար Հայաստանի անպատժելիությանը պետք է վերջ դրվի:
Այս մասին գրված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում:
«Երկու տարի առաջ՝ հոկտեմբերի 27-28-ը, Հայաստանը, խախտելով հրադադարի ռեժիմը՝ կասետային հրթիռներ է արձակել Բարդայի ուղղությամբ։ Սրանք 2020 թվականի պատերազմում խաղաղ բնակչության դեմ իրականացված ամենամահաբեր հարձակումներն էին, որոնց հետևանքով զոհվեց 27 մարդ, այդ թվում՝ 2-ամյա մի աղջիկ, ավելի քան 70-ը վիրավորվեցին», - ասված է գրառման մեջ։


Читайте также

Оставить комментарий