ԲԱՔՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ՝ ԴԱՏԱՐԱՆ ԷԴԻԼԼԻՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

«Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ սեպտեմբերին սահմանին Հայաստանի կողմից իրականացված սադրանքների և Խոջավենդի շրջանի ազատագրված Էդիլլի գյուղում ադրբեջանցիների զանգվածային գերեզմանի հայտնաբերման հետ կապված։
Այս մասին  հայտարարել է Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Չինգիզ Ասկերովը։
Նա նշել է, որ թեև համապատասխան կառույցները տեղեկացված են, սակայն արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։
Նշենք, որ սեպտեմբերին Խոջավենդի շրջանի ազատագրված Էդիլլի գյուղում ևս մեկ զանգվածային գերեզման էր հայտնաբերվել։ Դրանում եղել են 12 մարդու աճյուններ, ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողներ՝ ձեռքերն ու ոտքերը կապած։


Читайте также

Оставить комментарий