ՌՈՄԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ՀԵՐԻՔ Է ԿՌՎԵՑՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Հայ լրագրող և բլոգեր Ռոման Բաղդասարյանն իր Telegram ալիքում վրդովմունք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ երրորդ ուժերը միջամտում են թուրքերի և ադրբեջանցիների հետ հայերի հաշտեցման գործընթացին։ Նա նրանց մեղադրել է ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ։
Լրագրողը նաև կշտամբել է որոշ բլոգերների և քաղաքական գործիչների՝ ընդգծելով, որ հայերը հանգիստ ապրում, զբոսնում և աշխատում են Թուրքիայում, իսկ տեղաբնակները նրանց նկատմամբ թշնամանք չեն տածում։
«Մշտական սադրիչ տեսանյութերը երրորդ կողմի ձեռքի գործն են։ Դրանում կասկած չկա։
1) Թուրքիայի բնակիչը Ծիծեռնակաբերդում ինչ-որ բան է ասում: Դա արվել է հատուկ երրորդ կողմի պատվերով: Ականջները լավ երևում են։
2) Իբր մեր ակվապարկում ադրբեջանցի կա: Նկարահանողը ռուս է: Ինչքա՞ն են վճարել ռուս աղջկան, որ Հայաստանում կրակի վրա յուղ լցնի ու ազգերի մեջ կռիվ գցի:
3) 34 տարի ժողովուրդներին հաշտեցնելու ոչ մի փորձ չի ձեռնարկվել: Մեզ վախեցնում են վրացիներով, ադրբեջանցիներով, Թուրքիայի բնակիչներով՝ ինչի՞ համար։ Հայերը հանգիստ քայլում ու ապրում են Թուրքիայում:
Հայերը հանգիստ տեղադրում են Հայաստանի դրոշը Արարատ լեռան վրա (Աղրըդաղ - Խմբ.) և տեսանյութ են նկարահանում: Եւ կան հազարավոր նման տեսանյութեր։ Եւ ինչ? Հերիք է կռվեցնել Անդրկովկասի երկրներին»,- գրել է Բաղդասարյանը։


Читайте также

Оставить комментарий