ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Այսօր ես պարոն նախագահին տեղեկացրել եմ Հարավային Կովկասին վերաբերող, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լատվիացի պաշտոնակից Էգիլս Լևիտիսի հետ բանակցություններից հետո։
«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա։ Հայաստանն ուղարկել է իր մեկնաբանությունները։ Ի պատասխան մենք մեր մեկնաբանություններն ենք ուղարկել։ Այնպես որ, գործընթացը շարունակվում է»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը։
Լատվիայի նախագահն, իր հերթին հայտարարել է, որ Ռիգան հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։ Նա նշել է, որ «եկել է նման խաղաղ համաձայնագրի հասնելու ժամանակը»՝ հավելելով, որ «կաջակցեն խաղաղ համաձայնագրի, որում երկու կողմերն էլ համաձայնության կգան»։


Читайте также

Оставить комментарий