ԱԼԻԵՎՆ ՈՒ ՄԻՇԵԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան խաղաղ գործընթացին։
Միշելն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։
Նրանք խոսել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության մասին։