ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում Լատվիան հանդես է գալիս միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման օգտին: Իսկ միջազգային իրավունքը նշանակում է երկրների տարածքային ամբողջականություն։
Այս մասին ասել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։
«Եկել է նման խաղաղ համաձայնագրի հասնելու ժամանակը, և մենք կաջակցենք խաղաղ համաձայնագրի, որում երկու կողմերն էլ համաձայնության կգան։ Կայուն խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն այն դեպքում, եթե այն հիմնված լինի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության վրա»,- ասել է Էգիլս Լևիցը:


Читайте также

Оставить комментарий