ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԷՐ
30 կետանոց փաստաթղթի միայն 24-րդ կետից Է անդրադարձ կատարվում Ղարաբաղի հարցին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Փաստաթուղթը Ռուսաստանին Հայաստանի հավատարմության մասին էր», - Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի համատեղ հայտարարությունը այսպես է մեկնաբանում «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
30 կետանոց փաստաթղթի միայն 24-րդ կետից Է անդրադարձ կատարվում Ղարաբաղի հարցին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Այս կետերում մի քանի անգամ ընդգծվում է Ռուսաստանի դերը և աջակցելու պատրաստակամությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
Իսկանդարյանի խոսքով, անփոփոխ է հանգամանքը, որ այս տարածաշրջանում հիմնական խաղացողը Ռուսաստանն է. - «Քանի որ այդ հանգամանքը բնական պատճառներ ունի, կշարունակի այդպես էլ մնալ։ Ռուսաստանը տեսանելի ապագայում այստեղ ավելի մեծ կշիռ կունենա, քան օրինակ Ֆրանսիան։ Մինսկի խմբի երկրները ևս դա հասկանում են, և այստեղ խնդիրն այն չէ, թե դե ֆակտո ինչ իրավիճակ կլինի, քանի որ ակնհայտ է, որ դե ֆակտո հիմնական գործառույթը իրականացնելու է Ռուսաստանը։ Այստեղ էական է, որ դե յուրե գործի որևէ միջազգային ձևաչափ, որտեղ կքննարկվի Ղարաբաղի հարցը»։