ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Իմ կյանքի ամենահպարտ իրադարձություններից էր Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից «Դոստլուգ» շքանշանով պարգևատրումը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, պրոֆեսոր Այգյուն Աթթարը՝ մեկնաբանելով «Դոստլուղ» շքանշանով պարգևատրումը։
«Ես շատ հպարտ եմ, որ հանդիսանում եմ մի անձնավորություն, ով իր գիտական գործունեության ավելի քան 30 տարին նվիրել է ադրբեջանա-թուրքական հարաբերություններին։ Ես շնորհակալ եմ պարոն նախագահին աշխարհի ադրբեջանցիների հանդեպ ունեցած հոգատարության համար»,- ասել է Աթթարը:
Նրա խոսքով, որպես ծագումով ղարաբաղցի, նրա համար ամենամեծ պարգևը դարձավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ինչպես նաև ադրբեջանական բանակի արիության շնորհիվ Ղարաբաղի հողերի օկուպացիայից ազատագրումը։
«Ի դեպ, ինձ հրավիրել են Շուշա՝ աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարին։ Շատ հատկանշական է, որ մենք այնտեղ հավաքվեցինք Շուշայի տարում», - ասել է Աթթարը։


Читайте также

Оставить комментарий