ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎ. «ԹԵԵՎ ԻՆՁ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԳԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ. ԴԱ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԷՐ»
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նոր հոդված է հեղինակել վերակառուցման տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և խորհրդային տարիներին դրա կարգավորման հնավարորությանը:
Հոդվածը հրապարակվել է Россия в глобальной политике ամսագրում:
«Հակամարտության արմատները հին են, այն ժամանակ խնդիրը պարզ լուծում չուներ և հիմա էլ չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ այն կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով: Երկրի ղեկավարությունը միասնական կարծիք ուներ. դա անթույլատրելի է»,- իր հոդվածում նշել է Գորբաչովը:
Վերջինս հավելել է, որ իր կարծիքով` «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածության ձեռքբերումը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը նրանց օգնելն է իրավիճակի կարգավորման, մասնավորապես` տնտեսական խնդիրների լուծման հարցում»: «Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- շեշտել է Գորբաչովը:
Նրա խոսքով`«Հայաստանի և Ադրբեջանի ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ մտավորականությունը չկարողցան համաձայնության կամ երկխոսության հասնելու ճանապարհ գտնել, և նրանց հետին պլան մղեցին ծայրահեղականները»: