Ֆաիգ Իսմայիլով. Շուշա քաղաքում հայկական եկեղեցիներ չեն եղել

irevanaz.com

Շուշա քաղաքում հայկական եկեղեցիներ չեն եղել:
Այս մասին ասել է՝ մշակութային արժեքների ոլորտի փորձագետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի պրոֆեսոր, Ադրբեջանի ճարտարապետների միության խորհրդի անդամ Ֆաիգ Իսմայիլովը:
Նրա խոսքով՝ հայկական ԶԼՄ-ները պարբերաբար տարածում են կեղծ տեղեկություններ՝ ադրբեջանցիների կողմից Շուշայի «հայկական» եկեղեցու «ավերման» մասին ՝ բերելով կեղծ ապացույցներ:
«Հայերը ապատեղեկատվություն են տարածում այն մասին, որ իբր Շուշայի «Գազանչըլար» եկեղեցին կառուցվել է 1722 թվականին՝ Նախչըվանի Գազանչը գյուղից ժամանած հայերի կողմից՝ մեկ այլ եկեղեցու հիմքերի վրա:
Այս դեպքում հարց է առաջանում. եթե եկեղեցին կառուցել են հայերը, ապա ինչու՞ այն չի կառուցվել Հայ լուսավորչական եկեղեցու ճարտարապետական ոճով: Չէ, որ, իրականում, հայերի
Գալը Հարավային Կովկաս սկսվել է Պետրոս I- ի՝ 1724 թ. նոյեմբերի 10-ի հրամանագրից հետո: Թուրքմենչայի 1828 թ. Խաղաղության պայմանագրի համաձայն` 40 հազար հայեր և 1829 թ. Ադրիանուպոլսի խաղաղության պայմանագրի համաձայն` Օսմանյան կայսրությունում ապրող 90 հազար հայեր վերաբնակեցվել են ՝Ադրբեջանի Նախչըվանի, Երևանի և Ղարաբաղի խանությունների տարածքներում:
Սա հիմք է տալիս ասելու այն մասին, որ մինչ այդ ժամանակը Շուշայում հայկական եկեղեցու ներկայությունն անհնար էր: Մի խոսքով, պատմական փաստերը ապացուցում են, որ հայերը ստում են», - հայտարարել է Ֆաիգ Իսմայիլովը:
Նա ընդգծել է, որ մինչև անցյալ դարի վերջը, Շուշայում հայկական եկեղեցի չի եղել:
Փորձագետն ընդգծում է, որ Ղարաբաղում հայկական եկեղեցու գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ 1989 թ. Հայ լուսավորչաական եկեղեցու առաջնորդ Վազգեն Երկրորդը՝ Պարգև Մարտիրոսյանին նշանակել է Լեռնային Ղարաբաղի մարզի արքեպիսկոպոսի պաշտոնում: Այս փաստը վկայում է այն մասին, որ Շուշայում Հայ լուսավորչական եկեղեցի չի եղել:



Читайте также

Оставить комментарий