Սերգեյ Մարկով. Սկսվում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ լիովին վերադառնալու երրորդ փուլը

irevanaz.com

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ՝ Մոսկվայում եռակողմ հանդիպումը կարելի է համարել հաջող։ Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել է այն, որ կողմերը պայմանավորվել են փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի ստեղծման մասին»։
Այդ մասին հայտարարել է՝ Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովը, մեկնաբանելով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի Կրեմլում եռակողմ հանդիպման արդյունքները։
Նրա խոսքով, տարածաշրջանում արդեն սկսվել է՝ հաղորդակցությունների և տրանսպիրտային կապերի ստեղծումը, հին հաղորդակցությունների վերականգնումը. «Սա նշանակում է, որ մոտ ժամանակներում կկառուցվի Նախչըվանի միջոցով Թուրքիա ճանապարհը, և այդ ճանապարհը զգալիորեն կավելացնի Ադրբեջանի տնտեսական ներուժը։ Բացի դրանից, Ադրբեջանի տարածքով կկառուցվի ճանապարհ, որը Հայաստանը կկապի Ռուսաստանի հետ։ Դա զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանի հետ ցամաքային հաղորդակցության մեջ Վրաստանից Հայաստանի կախվածությունը։ Ինչպես նաև կկառուցվեն ճանապարհներ, որոնք Բաքուն և մյուս քաղաքները կմիացնեն Խանքենդիի հետ։ Սա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն կթևակոխի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ լիովին վերադարձման երրորդ փուլը։ Առաջին փուլում, դաժան մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանը օկուպացիայից ազատագրեց տարածքների 40 տոկոսը, որոնց վերահսկում էր Հայաստանը։ Երկրորդ փուլում՝ Ադրբեջանը բանակի հաջողությունների շնորհիվ, չանցկացնելով մարտական գործողություններ՝ քաղաքական և դիվաանագիտական բանակցություններով հասել է տարածքների 30 տոկոսի վերադարձմանը։ Ներկա ժամանակ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս է մնում տարածքների 30 տոկոսը։
Ադրբեջանը այդ տարածքները կվերադարձնի արդեն ոչ թե ռազմական, նույնիսկ ոչ թե քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այլ տնտեսական ճանապարհով, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան աստիճանական ինտեգրման ճանապարհով։ Բաքուն մնացած խնդիրը կլուծի ապահովելով Ղարաբաղի հայկական բնակչության ինտեգրումը ադրբեջանական հասարակության, տնտեսության և պետական համակարգի մեջ։ Այդ առնչությամբ ծագում է հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման հարցը։ Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար ավարտել երկու ժողովուրդների միջև տեղեկատվական և քարոզչական պատերազմը, որը անցկացվում է ավելի քան 30 տարի»
Ռուսաստանցի փորձագետը ասել է, որ Ադրբեջանի համար մոսկովյան բանակցությունները անցել են հաջողությամբ. «Երևում էր, որ բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիևը գոհ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը ընդհակառակը՝ դժգոհ էր։ Որովհետև Հայաստանի վարչապետին չհաջողվեց լուծել Ադրբեջանում գերի գտնվող 62 զինծառայողների վերադարձման հարցը։ Այդ հայ զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, նրանք փորձել էին խախտել ձեռք բերված համաձայնությունը, Ադրբեջանի տարածքում իրագործել դիվերսիոն բնույթի ռազմական գործողություններ։ Փաշինյանին չհաջողվեց լուծել այդ խնդիրը։ Ընդհանուր առմամբ, բոլոր կողմերը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները։ Կարծում եմ, որ պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ապրիլին։ Անմիջապես նրանից հետո, երբ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբը մարտի 31-ին կներկայացնի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացման հարցով առաջին առաջարկությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նորից կհանդիպեն»։



Читайте также

Оставить комментарий