Իսրայելն ընդլայնում է սավառնող զենքի առաջավոր համակարգերի մատակարարումներն Ադրբեջան

irevanaz.com

Իսրայելական ընկերություններն Ադրբեջանի հետ բանակցություններ են վարում սավառնող զենքի առաջավոր համակարգերի մատակարարումներն ընդլայնելու շուրջ:
Ադրբեջանական բանակի զինանոցում գնալով մեծանում է սավառնող զինամթերքի (Loitering Munition, LM) և իսրայելական արտադրության այլ համակարգերի մասնաբաժինը:
Արևմտյան ռազմական աղբյուրների պնդումների համաձայն, Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա են բավականին սերտ կապեր: Մասնավորապես, 2018 թվականի վերջերին Ադրբեջանի Զինված ուժերի ինքնավար հարվածային հնարավորությունների ընդլայնման պլանի շրջանակներում ձեռք են բերվել իսյաելական Elbit Systems ընկերության կողմից արտադրված SkyStriker սավառնող զինամթերքի համակարգեր: Թեև իսրայելական ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը, համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են Ադրբեջանում փորձարկում այդ համակարգը:



Читайте также

Оставить комментарий