ՄԱԿ-ում հրապարակվել է Հայաստանի օկուպացման քաղաքականությունը մերկացնող զեկույց
Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հրապարակվել՝ Հայաստանի օկուպացման քաղաքականությունը մերկացնող զեկույց, որը տարածվել է՝ Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակում:
Զեկույցը, որի հիմնական հեղինակն է հանդիսանում պրոֆեսոր և թագավորական փաստաբան Մալքոլմ Շոուն (Մեծ Բրիտանիա), պարունակում է հետևյալ առանցքային եզրակացությունները.
- Հայաստանի կանոնավոր զինված ուժերը անմիջական մասնակցություն են ունեցել՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների գրավմանը:
- Հայաստանը ապօրինի կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծել է խամաճիկային վարչակարգ և շարունակում է տարբեր միջոցներով աջակցել դրա գոյությանը, այդ թվում` այդ տարածքներում ռազմական ներկայության պահպանման միջոցով: Հայաստանը չի կարող պատասխանատվությունը թոթափել իրենից՝ միջազգային իրավունքի այս խախտումների համար՝ պարզապես փորձելով թաքցնել իր դերը՝ խամաճիկային վարչակարգի քողի ներքո:
- Միջազգային իրավունքը արգելում է ուժի կիրառմամբ տարածքների ձեռքբերումը, և, հետևաբար, Հայաստանի կամ նրա խամաճիկային վարչակարգի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձեռնարկված ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ տարածքների նախկինում գոյություն ունեցող իրավական կարգավիճակը, որոնք այսպիսով՝ միջազգային օրենսդրության համաձայն մնում են ադրբեջանական:
- Հայաստանը պետական պատասխանատվություն է կրում՝ նրա կողմից միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումների համար: