«Ուժի գործոնը՝ ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ»

irevanaz.comՂրիմի դիմակայությունը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա, հերթական անգամ հաստատեց, որ գնալով մեծանում է ուժի գործոնը աշխարհաքաղաքականության մեջ:
Անշուշտ, հարցն ավելի կարևոր է դառնում, երբ այն դիտարկում ես Ադրբեջանի արտաքին քաղաքականության մարտահրավերների պրիզմայից, նկատի ունենալով որ երկրի շուրջ 20 տոկոս տարածքը արդեն ավելի քան 20 տարի է գտնվում է օկուպացիայի տակ: 
Ցավոք, աշխարհի ուժային կենտրոնները միասնական և հետևողական դիրքորոշում չունեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման վերաբերյալ: 
Ավելին, միջազգային հանրությունը բազմիցս բախվել է համաշխարհային գերտերությունների կողմից կիրառվող երկակի չափանիշներին՝ ոչ քիչ կարևոր մեկ այլ սկզբունքի՝ միջազգային հարաբերություններում ուժի չկիրառման սկզբունքի հարցում:
Ադրբեջանը երկակի չափանիշների հետ բախվում է իր անկախության առաջին տարիներից, երբ Հայաստանի բացահայտ ագրեսիայի հետևանքով օկուպացվեցին Ադրբեջանի տարածքները, շուրջ 1 միլիոն մարդ դարձավ փախստական և հարկադրաբար տեղահանված:  
Ինչպես Լեռնային Ղարաբաղում՝ այնպես էլ մի շարք այլ հակամարտություններում առկա է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև հակասություն: Կախված կոնկրետ դեպքում ուժային կենտրոնների շահերից՝ նախապատվությունը տրվում է այս կամ այն սկզբունքին: 
Հատկապես մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ նկատվող միտումները փաստորեն կարող են կաթվածահար անել այնպիսի միջազգային կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը, ինչը աղետալի հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության համար: Գնալով ավելի ու ավելի հաճախ է աշխարն ականատես լինում, որ իրավունքն ուժեղի կողմն է, իսկ այն կառույցները, որոնք կոչված են պաշտպանել միջազգային իրավունքը, ամենապատասխանատու պահին ցուցադրում են իրենց անկարողությունը:  
Ֆարհադ Մամեդով,
Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն:



Читайте также

Оставить комментарий