ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՐՈՇ ՈՒԺԵՐ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՀԱՄԱՀՈՒՆՉ․ ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայում որոշ ուժեր գործել են հայկական սփյուռքի հետ համահունչ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«44-օրյա պատերազմի ընթացքում երկրում որոշակի շրջանակներ, միահամուռ լինելով հայկական սփյուռքի հետ, քննադատում էին թուրքական իշխանությունների դիրքորոշումը, որոնք աջակցում էին եղբայրական Ադրբեջանի պայքարին։ Այդ նույն ուժերը Սիրիայից Բաշար Ասադի փախուստի պահին մեզ երկխոսության կոչ էին անում հարևան երկրի տապալված ղեկավարության հետ», - նշել է նա։


Читайте также

Оставить комментарий