2025-ԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՎԵՐՋ ԴՐՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Անցած տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետև հենց 2025 թվականին քաղաքական տեսանկյունից վերջ դրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին, ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է՝ արդեն մի քանի ամիս է՝ երկու երկրներն ապրում են խաղաղության պայմաններում ։Իլհամ Ալիևն ասել է.
«Ադրբեջանը ռազմի դաշտում տարած փայլուն հաղթանակն ամրագրեց քաղաքական հարթությունում և աշխարհի թիվ մեկ գրասենյակում»:
Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության պայմաններում:
Ալիևը խոսել է նաև Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացման մասին՝ նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ Կոնգրեսն այն չեղյալ կհայտարարի:
Նշելով, որ այսօր Ադրբեջանի տարածքով տարբեր տեղերից դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են՝ նա շեշտել է, որ «եթե 907-րդ ուղղման ընդունման ֆորմալ պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն չկա»։

