ՄԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԾԱՎԱԼԵԼ, ԴՐԱՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՆԱԵՎ ԱՌԱՋ ԵՆՔ ՄՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՌԵՋԵՊ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ սպասում էր խաղաղության, այժմ ապրում է պատմական ժամանակաշրջան. «Մենք Ադրբեջանի հետ երկխոսություն ենք ծավալել, դրան զուգահեռ նաև առաջ ենք մղում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը: Հաջորդ տարի մենք կսկսենք որոշ խորհրդանշական քայլեր ձեռնարկել»։

