ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ՄՈՒՀԱՄՄԱԴ ԻՍՀԱՔԸ ԱՄԷ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐՑԵՐ

Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են ԱՄԷ-ում անցկացվող «Սըր Բանի Յաս» ֆորումի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը և Մուհամմադ Իսհաք Դարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր։
Պակիստանցի դիվանագետը հանդիպման մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերի էջում։
«Սըր Բանի Յաս» ֆորումը միջազգային միջոցառում է, որը ամեն տարի անցկացվում է ԱՄԷ-ում և միավորում է նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և համաշխարհային հաստատությունների ղեկավարներին՝ արդիական հարցեր քննարկելու համար։


Читайте также

Оставить комментарий