ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԽԻՍՏ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՈՐՈՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ ՍՊԱՆՎԵԼ Է

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։
ՌԴ դիվանագետի կանչը կապված է Եկատերինբուրգ քաղաքում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալությունների հետ։
«Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց հետևանքով երկու մարդ սպանվել է, մի քանիսը ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


Читайте также

Оставить комментарий