ՇԱՀԲԱԶՈՎԸ ՊԱՏՄԵԼ Է ԻԳԴԻՐ-ՆԱԽՉԸՎԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իգդիր-Նախչըվան գազատարը ոչ միայն կդիվերսիֆիկացնի գազամատակարարումը Նախչըվան, այլև կնպաստի Նախչըվանի և Իգդիրի բնակչության բարեկեցության աճին։
Այս մասին գազատարի բացման արարողության ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով, այս նախագիծը կարևոր դեր կխաղա տարածաշրջանի հետագա զարգացման գործում։
«Խողովակաշարի առավելագույն թողունակությունը կազմում է 730 մլն խմ, սակայն ապագայում հնարավոր է դրա արդիականացումն ու ընդլայնումը։ Բացի այդ, նախատեսված է գազի հակադարձ հոսքի հնարավորությունը, ինչն էլ ավելի մեծ ռազմավարական նշանակություն է տալիս նախագծին՝ տարածաշրջանի համար»,- նշել է նախարարը։


Читайте также

Оставить комментарий