REUTERS. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԽՈՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՊԱՆՑԻՐ-Ս» ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ

Դեկտեմբերին Ռուսաստանից Ղազախստան մեկնելուց հետո կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռը խոցվել է՝ ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, երեքշաբթի Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։
«Ադրբեջանական կողմն ունի «Պանցիր-Ս» հրթիռի բեկոր, որը դուրս է բերվել ինքնաթիռի բեկորներից և բացահայտվել միջազգային փորձաքննության ժամանակ»,- հայտարարել է աղբյուրը։


Читайте также

Оставить комментарий