ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Բաքվում կշարունակվի՝ հայկական պետության և նրա զինված ուժերի, այդ թվում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և նրա անօրինական զինված կազմավորումների կողմից իրականացված՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության, բնակչության բռնի տեղահանման, հալածանքների, խոշտանգումների, զինվորական կողոպուտի և Ադրբեջանի ու ադրբեջանական ժողովրդի դեմ այլ անօրինական գործողությունների վերաբերյալ քրեական գործով բաց դատավարությունը:
Դատարանի առաջ կանգնելու են ` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը,   Ռուբեն Վարդանյանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը և Մելիքսեթ Փաշայանը:
Նրանց մեղադրում են ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և այլ հանցանքների համար:
Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված հանցագործությունների առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։


Читайте также

Оставить комментарий