ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՔԵԼ Է ԽԱՆՔԵՆԴԻՈՒՄ

Հունվարի 21-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն։
Խորհրդակցությանը, որն անցկացվել է Խանքենդի քաղաքում, մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Ցամաքային զորքերի շտաբը ու զորամիավորումների հրամանատարները։
Նախ մեկ րոպե լռությամբ հարգել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրենց կյանքը տված նահատակների հիշատակը։
Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է ԱՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրների մասին։
Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված միջոցառումները և զինվորական կարգապահության վիճակը։
Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը կատարելագործելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий


0