ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՆԱԽԱՆՁՈՎ ԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ. ՄԻԿԱՆԱՁԵ

Շատ երկրներ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես են Վրաստանն ու Ադրբեջանը ամրապնդում հարաբերությունները միմյանց հետ։ Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի անդամ Գիվի Միկանաձեն։
«Որոշ մարդիկ դժգոհությամբ և նախանձով են նայում դրան, բայց դա նրանց գործն է, մենք գիտենք, որ պատմության մեջ կային կայսրություններ, որոնք գրավել են աշխարհի կեսը, կառավարել են հսկայական տարածքներ և ժողովուրդներ, բայց այսօր դրանք չես գտնի աշխարհի քարտեզներում,իսկ  փոքր երկրներն ու ժողովուրդները կարողացել են գոյատևել և պահպանել մեր անկախությունը, քանի որ մենք միշտ դիմել ենք մեր ինքնությունը սատարող արժեքներին ու ավանդույթներին»,- ասաց նա։
Նրա խոսքով, նույնիսկ եվրոպական երկրներում աճող ժողովրդականություն են ձեռք բերում աջ ուժերը, որոնք առաջին հերթին ուղղված են ազգային առաջնահերթություններին աջակցելուն և ինքնորոշմանը։


Читайте также

Оставить комментарий