ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ. ՀԱՋԻԵՎ
Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ:
Դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան։
«Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով: Որովհետև հայկական կողմը ժամանակին չարձագանքեց մեր առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի հետ։ Այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Վստահաբար, դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»,- հավելել է Հաջիևը։
Հաջիևն անդրադարձել է նաև Ալիև-Փաշինյան հանդիպմանը. «Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական ազդակներ ստեղծեց բանակցությունների շարունակման համար»: