ԱԼԵՔԲԵՐԼԻ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 600 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻՑ ՊԱՀՊԱՆՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍԸ

Հայաստանի տարածքում գտնվող 600 գերեզմանատներից, որտեղ թաղված են արևմտյան ադրբեջանցիներ, միայն երկուսը չեն ավերվել հայերի կողմից՝ Ամասիայի շրջանի Գարանամազ և Կալինինոյի շրջանի Ջուջաքենդ գյուղում։
Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Միլլի Մեջլիսի Արևմտյան Ադրբեջանի հարցով նախաձեռնող խմբի ղեկավար Ազիզ Ալեքբերլին։
Նրա խոսքով, ներկայումս ուսումնասիրվում է՝ Վեդիի շրջանի Շիրլի գյուղի, Զանգիբասարի շրջանի Սարվանլար և Ռանչբար գյուղերի գերեզմանատների հետ կապված իրավիճակը, որոնք ծածկվել են հողով, որպեսզի թաքցնեն դրանց գոյության փաստը։
«Հայաստանում մեր 450-ից ավելի գերեզմանատները հիմնովին ջնջվել են աշխարհի երեսից, իսկ 150-ից ավերակներ են մնացել։ Այդ վանդալիզմի մեջ Հայաստանի հետ մեկտեղ մեղավոր են նաև այն պետությունները, որոնք աջակցում են նրան և ադրբեջանաֆոբ քաղաքականություն են վարում»,- ասել է Ալեքբերլին։


Читайте также

Оставить комментарий