ԱԱՀ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՔՐԻՍՏԱ ՊԻԿԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Քրիստա Պիկատի հայտարարությունը՝ մշակութային հուշարձանների վիճակը գնահատելու նպատակով Ադրբեջան առաքելություն ուղարկելու մասին, որը արվել է հայկական պահանջների հիման վրա։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը, փոխանակ ճշտելու, թե ինչու են՝ նախկինում Ադրբեջանի օկուպացված տարածքներում և Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման վերաբերյալ այս կառույցին բազմաթիվ դիմումները անպատասխան մնացել, զբաղված է հայկական կողմի անհիմն պնդումներով: Ադրբեջանական ժողովրդի նկատմամբ կրոնական և էթնիկական հողի վրա նման խտրականությունը ցույց է տալիս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է հակաադրբեջանական քաղաքականության գործիք՝Ֆրանսիայի ձեռքում։
Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում ենք վերջ դնել Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ զրպարտություններին ու խտրականությանը և վերջապես կատարել իր պարտականությունը՝ կապված Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման հետ, այդ թվում՝ հատուկ դիտորդական առաքելություն ուղարկել այս երկիր», - ասվում է համայնքի մեկնաբանության մեջ։