ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է ․ ՓԱՇԻՆՅԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:
Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալիս։
«Մենք պատրաստ ենք հենց հիմա Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը համաձայնեցված է 80 տոկոսով։
Համաձայնագրի համաձայնեցված դրույթները կետեր են պարունակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ուժի և ուժի  սպառնալիքի չկիրառման, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և այլնի մասին են»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո, նույնիսկ տեսականորեն լինեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ պարունակող, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և, ինքնաբերաբար, չեն ունենա իրավական ուժ։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը։


Читайте также

Оставить комментарий