«ՀԱՅԵՐԻ ՀԵՌԱՆԱԼԸ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ ՈՐԱԿԵԼԸ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Է․ ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության այսօրվա հայտարարությանը։
«Անթույլատրելի է, երբ Հայաստանի արտգործնախարարությունը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու դուրսբերումը, որն ուղղված էր Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, որակում է որպես «հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա» և «էթնիկ զտում»,-նշել է Հաջիզադեն։