ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԵՐԲ ՄԵՆՔ ՎԵՐԼՈՒԾԵՑԻՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՏԵՔՍՏԻՑ: ՄԵՐ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ՝ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՄՈՏԵՆԱՆ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ
Ադրբեջանը կպատրաստի և Հայաստանին կներկայացնի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ։
Այս մասին Բաքվում՝ Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը հիշեցրել է, որ հունիսի 24-ին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հերթական տարբերակը, իսկ 70 օր անց պաշտոնական Երևանը ներկայացրել է պատասխան տարբերակը։
«Երբ մենք վերլուծեցինք հայկական կողմի առաջարկները, հասկացանք, որ վիճելի հարցերն ուղղակի դուրս են մնացել տեքստից։ Ըստ Հայաստանի՝ հարցը կարող է լուծվել այս կերպ: Նրանք չեն ցանկացել ուշադրություն դարձնել այդ կարևոր կետերին»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։