ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՍԱԲՈՏԱԺԸ ԴԺՎԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ․ ԼԱՎՐՈՎ

Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ տեքստով Երևանին մեղադրել է Սյունիքով (Զանգեզուրով – Խմբ) անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել է Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա պնդել է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը։


Читайте также

Оставить комментарий