«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնելուց առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Հայաստանը պետք է ընտրի տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե տարածքային պահանջների ճանապարհը», - Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 105-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Բայրամովը։
«Ստեղծված պատմական պայմաններում Ադրբեջանն է, որ մշտապես հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին», - հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նախատեսված է հուլիսի 9-ից 11-ը։ Վաշինգտոն է մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։