ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀՀ-ԻՆ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԻՔԻ ԴԵՐ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ

«Ինչպիսի գեղեցիկ խոսքեր էլ, որ ասեն Հարավային Կովկասում խաղաղության մասին հոգ տանելու շուրջ Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որի օգնությամբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել», - ասել է Զախարովան։
Պաշտոնական Մոսկվան նշում է, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման կուրս է վարում, և Արևմուտքը Երևանի միջոցով ջանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից: Մոսկվայի ու Երևանի միջև լարվածության նոր պատճառ է դարձել Բրյուսելում կայանացած Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը: