ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ, ԱՄՆ-Ի ԵՎ ՌԴ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐԵԼ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է՝ Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են։
Նշելով՝ չգիտի գաղտնի է եղել այդ հանդիպումը, թե ոչ, Զախարովան շեշտել է՝ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։
«Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն։
Politico թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ղարաբաղում նոր սրացումից երկու օր առաջ։


Читайте также

Оставить комментарий