ՄԵԹՅՈՒ ՄԻԼԼԵՐ. ԷՍԿԱԼԱՑԻԱՆ ՈՉ ՄԵԿԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ

Կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է», - նշել է Միլլերը:։
Անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Բլինքեն-Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպմանը, Պետդեպարտամենտի խոսնակը կրկին հիշեցրել է, որ այն Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և խաղաղ գործընթացն այս հանդիպման օրակարգում չէ:


Читайте также

Оставить комментарий