ՆԻԿՈԼԱՅ ԽԱՐԻՏՈՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՄՏԱԾԻ, ՅՈԹ ԱՆԳԱՄ ՉԱՓԻ, ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿՏՐԻ

Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամության մասին, ասել է, որ պաշտոնական Երևանը պետք է մտածի՝ ուր է պատրաստվում գնալ:
«Նրանք պետք է լավ մտածեն, յոթ անգամ չափեն, մեկ անգամ կտրեն։ Ժամանակին ես ընտրվել եմ Կրասնոդարի երկրամասից, որտեղ կա շատ հզոր, ուժեղ հայկական սփյուռք։ Ասեմ ձեզ, որ Ռուսաստանում ապրող հայկական սփյուռքը հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ, և գուցե իր համար ճակատագրական քայլի չի գնա։ Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն իմաստուն կվարվեն»,- ասել է Խարիտոնովը:


Читайте также

Оставить комментарий