ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Սա հարմար առիթ է ընդգծելու Եվրամիության հանձնառությունը՝ ամրապնդելու մեր երկխոսությունը և տարածաշրջանային համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասվում է ֆոն դեր Լայենի շնորհավորական նամակում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն՝ Իլհամ Ալիևը ստացել է քվեների ավելի քան 92 տոկոսը։